ԱՄՆ խոշորագույն բանկերի շահույթը երկրորդ եռամսյակում կնվազի վարկերի գծով հնարավոր կորուստների համար պահուստների աճի պատճառով։Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով վերլուծաբանների կանխատեսումները։ Կորոնավիրուսային համավարակի ճգնաժամից հետո վերականգնումն այժմ փոխարինվում է ռեցեսիայով։Վերլուծաբաններն ակնկալում են, որ JPMorgan-ի շահույթը կնվազի 25%-ով, Bank of America-ինը՝ 29%-ով, իսկ Citigroup-ը եւ Wells Fargo-ն կհայտնեն 38% եւ 42% անկման մասին, վկայում են Refinitiv-ի տվյալները: Սակայն շահույթի անկման գծով չեմպիոն կարող է դառնալ Goldman Sachs-ը. սպասվում է, որ վերջինիս շահույթը կնվազի 51%-ով:JPMorgan-ը, Citi-ն, Wells Fargo-ն եւ Bank of America-ն՝ ԱՄՆ չորս խոշորագույն բանկերը, կարող են $3,5 միլիարդ ծախսել պահուստների վրա՝ հնարավոր ֆինանսական կորուստների համար, նշել է RBC Capital Markets-ի վերլուծաբան Ջերարդ Քեսիդին: Նրա կարծիքով՝ ռեցեսիան ԱՄՆ-ում կարող է կտրուկ նվազեցնել շահույթը:Այժմ ԱՄՆ ընկերությունների շրջանում աճում է պահանջարկը կորպորատիվ վարկերի, իսկ քաղաքացիների մոտ՝ վարկային քարտերի նկատմամբ, ուստի բանկերն ավելի շատ պահուստներ են ստեղծում: Թեեւ ժամկետանց պարտքերը եւ վարկերի մասով կորուստները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակում, բանկերի կառավարիչները հայտարարում են վարկային պորտֆելների որակի վատթարացման մասին: 03.06.2022 | 15:20 JP Morgan-ի ղեկավարն ԱՄՆ-ում տնտեսական «փոթորիկ» է կանխատեսում Վերջերս JPMorgan-ի ղեկավար Ջեյմի Դայմոնը զգուշացրել էր մոտալուտ տնտեսական «փոթորիկի» մասին։ Նրա խոսքով` առաջիկա ռեցեսիան բանկերի կողմից նախապատրաստություն է պահանջում։ «Ավելի լավ է` պատրաստվեք: JPMorgan-ը պատրաստվում է, եւ մենք շատ պահպանողական ենք լինելու մեր հաշվեկշռային հաշվետվությունների առումով»,- նշել էր ֆինանսիստը։«Հիմա, կարծես, արեւ է շողում, ամեն ինչ լավ է։ Բոլորը կարծում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կարող է ամեն ինչ կարգավորել: Բայց փոթորիկը հենց առջեւում է եւ շարժվում է ուղիղ մեզ վրա։ Մենք պարզապես դեռ չգիտենք՝ այն փոքր կլինի, թե դա կլինի գերփոթորիկ՝ «Սինդիի» կամ «Էնդրյուի» նման մի բան»,- ասել էր Դայմոնը:Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սթրես թեստ էր անցկացրել եւ պարզել, որ երկրի խոշորագույն բանկերն ունեն կապիտալի բարձր մակարդակ, որն անհրաժեշտ է վարկավորումը շարունակելու համար նույնիսկ լուրջ ռեցեսիայի ժամանակ։ Tweet Դիտում՝ 4850