Եվրոպական էներգետիկ եւ կոմունալ ընկերությունների միագումար պարտքը գերազանցում է €1,7 տրիլիոնը` պայմանավորված, որ ձեռնարկությունները պետք է պարտք վերցնեն գազի եւ նավթի թանկացման հետ կապված ծախսերը հոգալու համար:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր գրում է Bloomberg-ը։Գործակալությունը ներկայացնում է տվյալներ, որոնք ցույց են տալիս Եվրոպայում ընկերությունների ընդհանուր պարտքի փոփոխությունը 2019 թվականի չորրորդ եռամսյակից մինչեւ 2022 թվականի երրորդ եռամսյակը։ Պարտքը բաղկացած է երեք տարրից՝ պարտատոմսեր, վարկեր եւ խողովակաշարերի հետ կապված ծախսեր: Bloomberg-ը նշում է, որ ծախսերը սկսել են աճել համավարակի տարածման հետ մեկտեղ։Եթե 2019 թվականի չորրորդ եռամսյակում եվրոպական էներգետիկ ընկերությունների ընդհանուր պարտքը կազմում էր մոտավորապես €1,1 տրիլիոն, ապա 2022 թվականի երկրորդ եւ երրորդ եռամսյակներում պատժամիջոցների սահմանման եւ էներգակիրների գների աճի պատճառով այն արդեն գերազանցում է €1,7 տրիլիոնը։ Tweet Դիտում՝ 5976