Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը որպես դեֆոլտ է որակել Բելառուսի արտաքին պարտքի գծով եվրապարտատոմսերով արժեկտրոնային վճարումները բելառուսական ռուբլով կատարելը։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ Moody's-ի զեկույցում նշվում է, որ Բելառուսի ֆինանսների նախարարությունը Belarus-27 եվրաբոնդերով արժեկտրոնային վճարումները կատարել է բելառուսական ռուբլով, պարտատոմսերի սեփականատերերը չեն կարողացել ստանալ դրանք։Բելառուսը $22,9 միլիոն պետք է վճարեր, արտոնյալ ժամկետի ավարտից հետո դրանց չվճարումը Moody's-ի կողմից գնահատվել է որպես դեֆոլտ։Հունիսի վերջին Բելառուսի Նախարարների խորհուրդը եւ Ազգային բանկը որոշում էին ընդունել, որ երկիրը եվրապարտատոմսերով իր պարտքային պարտավորությունները կկատարի ազգային արժույթով։Կառավարությունում ընդգծել էին, որ այս որոշումը հարկադրված միջոց է։ Դա կապված է վճարային գործակալի եւ միջազգային հաշվարկային ու քլիրինգային համակարգի այլ մասնակիցների անհնարինության հետ՝ երաշխավորելու եվրապարտատոմսերի բոլոր սեփականատերերին դրամական միջոցների փոխանցման ամբողջականությունը եւ ժամկետին կատարումը։ 28.06.2022 | 10:45 Moody's-ը հայտնել է Ռուսաստանի դեֆոլտի մասին Ավելի վաղ Moody's-ը հայտնել էր, որ Ռուսաստանը եվրապարտատոմսերով նույնպես դեֆոլտ է թույլ տվել։ Գործակալությունը որպես դեֆոլտ էր գնահատել չվճարումները երկու եվրապարտատոմսերով, ինչպես նաեւ հնարավոր էր համարել նոր դեֆոլտներ սպասվելիք արժեկտրոնային վճարումների մասով: Tweet Դիտում՝ 7728