ESMT Berlin-ը եւ «Մատենա»-ն բիզնես առաջնորդների կրթական ծրագիր կիրականացնեն

14.07.2022 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ESMT Berlin «Մատենա» #Ռուբեն Հայրապետյան
Financial Times հեղինակավոր պարբերականի վարկանիշավորմամբ Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը՝ ESMT Berlin-ը, Հայաստանում հիմնադրված «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ կրթական ծրագիր կիրականացնի բիզնես ոլորտի առաջնորդների եւ կառավարիչների համար։

ESMT Berlin-Matena միջազգային ծրագրի մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը, որին կկարողանան մասնակցել կառավարման եւ առաջնորդության կրթությամբ հետաքրքրվողները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

«Առաջատար կրթական հաստատությունների հետ համագործակցելով՝ Մատենան հասանելի է դարձնում համաշխարհային կարգի բիզնես կրթությունը Հայաստանում: Մեր երկիրը կարող է եւ պետք է դառնա տարածաշրջանում լավագույն ուղղությունը՝ միջազգային բարձրակարգ կրթությամբ հետաքրքրվողների համար»,- նշել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

«Մատենա»-ն արդեն իրականացնում է միջազգային մի շարք կրթական ծրագրեր Հայաստանում՝ շարունակաբար ընդլայնելով առաջատար գործընկերների եւ փորձագետների ցանցը:
Դիտում՝ 23794

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW