Եվրահանձնաժողովը (ԵՀ) հոկտեմբերին կընդունի հրահանգ, որը թույլ կտա բռնագրավել ռուսաստանյան ընկերությունների ակտիվները՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու դեպքում։Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը (Didier Reynders)՝ նշելով, որ մինչ այժմ Եվրամիությունում սառեցվել են €13,8 միլիարդի ռուսաստանյան ակտիվներ, սակայն այդ միջոցներն իրավաբանորեն դեռևս հնարավոր չէ բռնագրավել։«Հոկտեմբերին ես կներկայացնեմ հրահանգ, որը քրեական հանցագործություն կորակի ԵՄ պատժամիջոցներից խուսափելը, ինչը թույլ կտա դատական ընթացակարգեր գործարկել ԵՄ երկրներում՝ ապահովելով ակտիվների բռնագրավումը, որոնք կարող են փոխանցվել Ուկրաինայի վերականգմանն աջակցող հիմնադրամին»,- եվրահանձնակատարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ 16.05.2022 | 11:46 ՌԴ գույքը բռնագրավելու գործընթացը հեշտացնելու համար ԵՄ-ն նոր կանոններ կներդնի Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը (Margaritis Schinas) հայտարարել էր, որ ԵՀ-ն կհեշտացնի գույքի բռնագրավման գործընթացը՝ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներն առավել արդյունավետ կիրառելու համար:«Հանձնաժողովը շուտով առաջարկ կներկայացնի արդիականացնելու ԵՄ գործող իրավական բազան ակտիվների բռնագրավման եւ վերադարձման համար՝ ուժեղացնելու ազգային իշխանությունների լիազորությունները՝ հետեւելու, սառեցնելու, բռնագրավելու եւ կառավարելու գույքն ու հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները»,- ասել էր Սխինասը:Նշենք նաեւ, որ Կանադայի Սենատը (երկրի խորհրդարանի վերին պալատը) վերջերս հաստատել էր փոփոխությունները բյուջետային օրենսդրությունում, որոնք, մասնավորապես, թույլ կտան բռնագրավել եւ վաճառել հայտնաբերված ռուսաստանյան ակտիվները, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները:Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն օրերս հայտարարել էր, որ Լոնդոնը «շատ ուշադիր» դիտարկում է ռուսաստանյան սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավումը եւ դրանք Ուկրաինային փոխանցումը: Tweet Դիտում՝ 5699