ԱՄՆ-ում առցանց վաճառքներն այս տարի կգերազանցեն $1 տրիլիոնը

12.07.2022 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#FTI Consulting #ԱՄՆ #առցանց վաճառք
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն այս տարի կավելանան 11,7%-ով եւ կհասնեն $1.05 տրիլիոնի, կանխատեսում է ամերիկյան FTI Consulting խորհրդատվական ընկերությունը։

Finmarket-ի փոխանցմամբ՝ խորհրդատվական ընկերությունն ավելի վաղ սպասում էր, որ $1 տրիլիոնի նշագիծը կհաղթահարվի միայն 2025 թվականին։

Էլեկտրոնային առեւտրի ծավալները զգալիորեն աճել են COVID-19 համավարակի ժամանակ, եւ գնորդների կողմից առցանց գնումների սովորությունը, հավանաբար, կպահպանվի: Այնուամենայնիվ, գնաճային միջավայրը եւ այլ գործոններ ապագայում կարող են զսպող ազդեցություն ունենալ, կարծում են փորձագետները։

«Վերջին 2 տարիներին առցանց վաճառքները պայմանավորված են եղել անհրաժեշտությամբ. կյանքի եւ աշխատանքային պայմաններից ելնելով՝ մարդիկ ստիպված են եղել գնումներ կատարել տանից, աճել է նաեւ նրանց դիսկրեցիոն եկամուտը: Սա ժամանակի ընթացքում կփոխվի»,- ասել է FTI-ի մանրածախ եւ սպառողական ապրանքների բաժնի ղեկավար Ջեյ Դի Վիչսերը:

Նա նշել է, որ այս տարվա երկրորդ կիսամյակում գնաճային ճնշումը կհանգեցնի ծախսերի կրճատման, քանի որ այն «սթրեսի հիմնական աղբյուր կլինի սպառողների համար, ովքեր չգիտեն՝ որքան կտեւի այս իրավիճակը»:

FTI-ը կանխատեսում է, որ առցանց վաճառքները ԱՄՆ-ում կհասնեն $2 տրիլիոնի 2030 թվականին:
Դիտում՝ 4535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW