2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է:Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 223,6 հազար տոննա բեռ, գրեթե նույնքան, ինչ նախորդ տարի, ներմուծման հաղորդակցությունում ՝ 329,7 հազար տոննա կամ 31,5%-ով ավելի, քան 2021 թվականին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 926,3 հազար տոննա ՝ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ 6,4% անկումով:Հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 148 հազար տոննա արդյունաբերական հումք եւ 75,3 հազար տոննա կոնտեյներային բեռ։ Փոխադրվել է նաեւ 188,6 հազար տոննա նավթալից բեռ, ինչը 16,8%-ով գերազանցում է 2021թ. ցուցանիշը։«Ընկերությունը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում երկաթուղով բեռներ փոխադրելու ներգրավման ուղղությամբ ։ Վրացական եւ ռուսական երկաթուղիների օպերատորների հետ համատեղ իրականացվում է սակագնային ձեւավորման ճկուն քաղաքականություն, կիրառվում են տարբեր տեսակի բեռների փոխադրման զեղչեր:2022 թվականի հուլիսի 1-ից Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստանի ուղղությամբ արագացված կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողությամբ բեռնարկղերի փոխադրման միասնական միջանցիկ դրույքաչափ է սահմանվել։Այս տարի ՀԿԵ-ն կշարունակի բեռնափոխադրումների համար շարժակազմի վերանորոգման եւ թարմացման գործընթացը։ Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ գնել 48 նոր կիսավագոն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 4791