Կայացել է Գրանթ Թորնթոն Հայաստանի «Վիրտուալ գրասենյակի» շնորհանդեսը

11.07.2022 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն Հայաստան #«Վիրտուալ գրասենյակ» #Գուրգեն Հակոբյան
Հուլիսի 7-ին Երեւանում, Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Գրանթ Թորնթոն Հայաստանի «Վիրտուալ գրասենյակի» ներկայացման շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ այսօր Գրանթ Թորնթոն Հայաստանի իմ գործընկերների հետ միասին նշում եմ Գրանթ Թորնթոնի թիմի կողմից ստեղծված թվային այս հարթակի գործարկումը: Գիտեմ, որ երկարատեւ ու ծանր աշխատանք է ընկած այս պրոդուկտի մշակման հետեւում, եւ «Վիրտուալ գրասենյակի» բացումը ինձ համար շատ ոգեւորիչ է ինչպես մեր ընկերության, այնպես էլ մասնագիտական ծառայությունների ոլորտի զարգացման ապագայի տեսանկյունից մեր երկրում եւ մեր տարածաշրջանում»,- նշել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը:

«Հաշվի առնելով բիզնես գործընթացների թվայնացման արդի միտումները, ինչպես նաեւ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա՝ Գրանթ Թորնթոնը մշակել է յուրօրինակ մի հարթակ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ծառայություններ մատուցել միանգամայն նոր մոտեցմամբ: Վիրտուալ գրասենյակում հաճախորդն ու խորհրդատուն ունեն արագ ու օպերատիվ հաղորդակցության գործիքներ, կարող են փոխանակել փաստաթղթեր, կառավարել բոլոր գործողությունները, մշտապես հետեւել դրանց իրականացման ժամանակագրությանը»»,- ասված հաղորդագրության մեջ:

Գրանթ Թորնթոն Հայաստանի հաշվապահական հաշվառման եւ հարկային խորհրդատվության բաժնի ներկայացուցիչ Գեւորգ Ներսիսյանը ներկայացրել է «Վիրտուալ գրասենյակի» ստեղծման ճանապարհը, խոսել դրա ֆունկցիոնալ եւ յուրահատուկ կողմերի մասին եւ միջոցառման մասնակիցներին առաջարկել կատարել փոքր շրջայց «Վիրտուալ գրասենյակում»:

Հարթակի ներկայացմանը հաջորդեց պանելային քննարկում՝ խորհրդատվության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման արդի լուծումների եւ բացվող հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցեցին «Orion Worldwide Innovations» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Էմմա Առաքելյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «Girls in Tech» հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր, «Խելք» կրթական հիմնադրամի տնօրեն Սեդա Պապոյանը, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Գրանթ Թորնթոն Հայաստանի գործարար ռիսկերի ու կիբերանվտանգության ծառայությունների բաժնետեր Օլգա Սեմյոնովան:
Դիտում՝ 3301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW