Ընդդիմությունը պահանջում է միջոցներ ձեռնարկել ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար
16.10.2008 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը /ՀԱԿ/ հանդես է եկել հայտարարությամբ##, որում կառավարությունից պահանջել է միջոցներ ձենարկել “համաշխարհային ֆինանսական ճգնաժամի կործանարար հետեւանքները նվազեցնելու” ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի հայտարարությունում ասվում է, որ “կառավարությունն իր անգործությամբ եւ համարժեք արձագանքի բացակայությամբ միայն նպաստում է երկրում վերահաս ճգնաժամի ու ցնցումների խորացմանը”:
Ընդդիմությունը կառավարությունից պահանջել է մի շարք միջոցառումներ իրականացնել, այդ թվում.
“ԿԲ-ը պետք է հայտարարի առեւտրային բանկերի կողմից շինարարության վերավարկավորման արգելման եւ նման վարկերի 100 տոկոսանոց պահուստավորման մասին”;
“ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է հայտարարեն, որ կբացառվեն ավանդների վերադարձման հետ կապված բոլոր սահմանափակումները, առնվազն այն դեպքերում, եթե ավանդի ժամկետը լրացել է”;
“ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ը պետք է երաշխավորեն “Հայռուսգազարդ”, “Վալեքս գրուպ” ընկերությունների կողմից IPO-ների միջոցով թողարկած արժեթղթերի 100 տոկոսանոց վերադարձը: Միեւնույն ժամանակ պետք է արգելվի նոր IPO-ների թողարկումը առանց ՀՀ կառավարության մասնակցության”;
“ՀՀ ԿԲ-ը պետք է վերացնի դրամական փոխանցումների նկատմամբ բոլոր սահմանափակումները”;
“ՀՀ ԿԲ-ը պետք է պարտավորվի առաջիկա 6 ամիսներին ապահովել դրամի փոխարժեքը կառավարության հետ սահմանած նշագծի սահմաններում”:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: