ՀՊՏՀ-ում կայացել է շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը
09.07.2022 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՊՏՀ

Տոնական արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր։
Մինչ հանդիսությունը սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմներում զոհված ՀՊՏՀ ուսանողների անմահ հիշատակը։
Հիշարժան օրվա առթիվ շնորհավորելով շրջանավարտներին՝ Վահագն Խաչատուրյանը հույս հայտնեց, որ ՀՊՏՀ շրջանավարտների նոր սերունդը, որը անկախ պետականության եւ մտածողության արժեքների կրողն է, «մեր երկիրը կդարձնի ավելի լավը, որպեսզի մենք ապրենք ավելի անվտանգ, ավելի ուժեղ եւ դիմագրավենք բոլոր փորձություններին»։
Վահրամ Դումանյանն, իր հերթին, հորդորեց ամենօրյա աշխատանքով կառուցել մասնագիտական եւ գործնական հաջողությունները եւ կյանքի կոչել անգամ անհնարինը։
Բարի երթ մաղթելով շրջանավարտներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ անցնող տարիներին Տնտեսագիտական համալսարանը բոլոր ջանքերը նպատակաուղղել է երկրի պատասխանատու քաղաքացի դաստիարակելուն եւ վստահեցրեց, որ նոր սերունդը կարեւոր ներդրում կունենա մեր երկրի տնտեսության զարգացման գործում։
Տնտեսագիտական մայր բուհը 2021-2022 ուստարում 6 բակալավրական, 12 մագիստրոսական, 15 մագիստրոսական երեկոյան կրթական ծրագրերով թողարկել է 1199 շրջանավարտներ, որոնցից 425-ը՝ առկա բակալավրիատի, 369-ը հեռակա բակալավրիատի, 99 -ը՝ առկա մագիստրատուրայի, 263-ը՝ առկա մագիստրատուրայի երեկոյան կրթական ծրագրերի, 43-ը՝ հեռակա մագիստրատուրայի շրջանավարտներ։
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: