Երեւան /Մեդիամաքս/. 12 հայաստանյան բանկեր կանխատեսում են կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքների անփոփոխ մակարդակ##, իսկ 10 բանկեր համարում են, որ կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքները կբարձրանան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ վիճակագրական հաշվետվությունում` երկրի բանկերի եւ վարկային կազմակերպությունների շրջանում ամեն եռամսյակ անցկացվող հարցումների արդյունքներով:ԿԲ հաշվետվությունում ասվում է, որ Հայաստանյան 12 բանկեր մտադիր են մինչեւ տարեվերջ բարձրացնել երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքները, մյուսները դրանց բարձրացում չեն նախատասում: Միաժամանակ, Հայաստանի բանկերի մեծամասնությունը կանխատեսում է գործարար վարկերի տոկոսադրույքների աճ. 12 բանկ համարում է, որ տոկոսադրույքները կմնան նույնը, իսկ 10 բանկ կանխատեսում է դրանց բարձրացում: Սպառողական եւ գործարար վարկերի տոկոսադրույքների մասով վարկային կազմակերպությունները փոփոխություններ չեն ակնկալում: Հայաստանյան 22 վարկային կազմակերպություներից հիփոթեքային վարկեր են տրամադրում 6-ը, որոնցից 3-ը նախատեսում են բարձրացնել տոկոսադրույքները, մնացած 3-ը` ցածրացնել դրանք:Հայաստանի բոլոր բանկերը մինչեւ տարեվերջ սպասում են 94,4 մլրդ դրամ ընդհանուր գումարի վարկավորման ծավալների աճ: Վարկային փաթեթի նվազագույն կանխատեսելի աճն ըստ առանձին բանկերի կազմել է 1.3%, իսկ առավելագույնը` 213%: Ըստ այդմ, հիփոթեքային վարկավորման ծավալը, բանկերի կարծիքով, մինչեւ տարեվերջ կկազմի 11.6 մլրդ դրամ: Համեմատության համար ՀՀ ԿԲ-ն նշում է, որ 2007 թվականի դեկտեմբերին Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը կազմում էր 7.4 մլրդ դրամ: 2009 թվականի մարտին ընքացիկ տարվա սեպտեմբերի համեմատ բանկերն ակնկալում են վարկավորման ծավալի աճ` 158,3 մլրդ դրամ ընդհանուր գումարի, այդ թվում նաեւ հիփոթեքի` 19,2 մլրդ դրամով: Վարկային կազմակերպությունների ակնկալիքների համաձայն, 2008 թվականի չորրորդ եռամսյակում նրանց կողմից տրամադրվող վարկերի ծավալը կավելանա 5.3 մլրդ (այդ թվում նաեւ հիփոթեքը` 769.2 մլն դրամով), իսկ 2009 թ-ի առաջին եռամսյակում` 3 մլրդ դրամով (այդ թվում նաեւ հիփոթեքը` 417 մլն դրամով): Tweet Դիտում՝ 5448