2022-ի առաջին կիսամյակում ՀԿԵ-ի գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղեւոր

07.07.2022 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #ուղեւորափոխադրում
2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղեւոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղեւոր։

ՀԿԵ-ից տեղեկացրել են, որ ուղեւորների թվի աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, ներհանրապետական հաղորդակցությունում փոխադրվել է 205,5 հազար ուղեւոր, ընդ որում ՝ աճը կազմել է 15 տոկոս: Երեւան-Թբիլիսի-Երեւան եւ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղիներով միջպետական երթեւեկության ընթացքում փոխադրվել է գրեթե 15000 մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է մինչքովիդյան 2020 թվականի ցուցանիշը։

Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Երեւան-Գյումրի էքսպրես-ռեժիմով ընթացող էլեկտրագնացքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքացիների եւ զբոսաշրջիկների շրջանում։ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարի երթուղով երկու անգամ ավելի շատ ուղեւոր է փոխադրվել՝ 11,5 հազար մարդ։ Անցյալ տարվանից միջպետական հաղորդակցությունում ուղեւորներին սպասարկում է նոր, ժամանակակից շարժակազմ, որը համապատասխանում է ուղեւորների հարմարավետության եւ անվտանգության բոլոր պահանջներին:
Դիտում՝ 6550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW