Վրաստանում կհայտնվեն միկրոբանկեր, որոնք բիզնեսին էժան վարկեր կտրամադրեն

06.07.2022 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Լաշա Խուցիշվիլի #միկրոբանկեր
Վրաստանում մշակվել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է նոր ֆինանսական ինստիտուտների՝ միկրոբանկերի հայտնվելը, որոնք կկարողանան ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել, ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։

Ինչպես հայտնում է Sputnik-georgia.ru-ն ՝ «Միկրոբանկերի գործունեության մասին» նոր օրինագիծը, որը մշակվել է երկրի ֆինանսների նախարարության եւ Ազգային բանկի կողմից, կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Հաստատվելու դեպքում ֆինանսական կազմակերպությունները կկարողանան դիմել Ազգային բանկ՝ իրենց միկրոբանկի կարգավիճակ շնորհելու համար։

«Միկրոբանկերի գրանցումից հետո այս ոլորտում մրցակցությունը կմեծանա։ Դա պետք է ազդի տոկոսադրույքների վրա, քանի որ, մի կողմից, նրանք կունենան ավելի էժան ռեսուրսներ, մյուս կողմից՝ մրցակցությունը կապահովի տոկոսադրույքների նվազում այս ուղղությամբ»,- ասել է Խուցիշվիլին։

Ըստ նախարարի տեղակատվության՝ միկրոբանկերը կդառնան բանկային հատվածի մի մաս, որն ամբողջությամբ կվերահսկվի Վրաստանի Ազգային բանկի կողմից, ինչպես մյուս բանկերը։ Դրանք ուղղակի կարգավորման համեմատաբար այլ ձեւ են ունենալու, սակայն շատ կարեւոր գործառույթ՝ երկրի տնտեսության զարգացման համար։

 «Դա վերահսկիչ կապիտալի նվազագույն չափն է։ Օրինակ, եթե բանկերի դեպքում այն կազմում է 50 միլիոն լարի, իսկ միկրոֆինանսական ընկերությունների դեպքում՝ մեկ միլիոն լարի, ապա միկրոբանկի դեպքում գումարը կկազմի 10 միլիոն լարի»,- պարզաբանել է Խուցիշվիլին։
Դիտում՝ 6017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW