12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 10.3%
06.07.2022 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ArmTravel

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 17.1% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.2% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 45.8% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 16,9% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 16.2%, իսկ 2022թ. մայիսի համեմատ` 9.2 % գնաճ:
2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 11.6%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.7% գնաճ։
Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 11.8% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ գները մնացել են անփոփոխ։
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 11%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.6% գնաճ:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 19.9%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 3.8% գնաճ:
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 5.1%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.4% գնաճ: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 7% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.2% գնանկում:
2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 8.1%, իսկ 2022թ․ մայիսի համեմատ՝ 0.8%:
Ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճը 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ կազմել է 7.5%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.7%:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է սակագների 5.3%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.6% գնաճ:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: