KFC-ի սեփականատերը կվաճառի բիզնեսը Ռուսաստանում եւ կհեռանա երկրից

06.07.2022 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Yum! Brands #KFC #Ռուսաստան
Ամերիկյան Yum! Brands կորպորացիան, որին պատկանում են KFC եւ Pizza Hut բրենդները, հայտարարել է, որ բանակցություններ է վարում ռուսաստանյան KFC ռեստորանները տեղական օպերատորին վաճառելու շուրջ: Դրանից հետո Yum! Brands-ն ամբողջությամբ կհեռանա Ռուսաստանից։

«Անցած ամիս Yum! Brands-ն ավարտել է Pizza Hut-ի ֆրանշիզայի բոլոր ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքների փոխանցումը տեղական օպերատորին, որը նախաձեռնել է հաստատությունների ռեբրենդինգի գործընթացը: Ընկերությունը նաեւ գտնվում է տեղական օպերատորին իր KFC ռեստորանների, այդ թվում՝ ֆրանչայզինգային ռեստորանների ցանցի նկատմամբ սեփականության իրավունքների փոխանցման փուլում։ KFC-ի փոխանցումն ավարտելուց հետո Yum! Brands-ը մտադիր է ամբողջությամբ հեռանալ Ռուսաստանից»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գործել են մոտ 50 Pizza Hut ռեստորան եւ ավելի քան 1,1 հազար KFC-ի կետ։

Yum! Brands-ը հայտարարել էր ռուսաստանյան շուկան լքելու  մտադրության մասին մարտի 9-ին ՝ կապված Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության հետ։ Դրանից մեկ օր առաջ ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է բոլոր ներդրումները։ Այդ ժամանակ ընկերությունը տեղեկացրել էր, որ մտադիր է ռուսաստանյան շուկայից ստացված ողջ եկամուտն ուղղել ուկրաինացի փախստականներին օգնելու համար:
Դիտում՝ 4350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW