Fly Arna-ն գործարկել է երկրորդ չվերթը՝ Երեւան-Շարմ Էլ Շեյխ

06.07.2022 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fly Arna #Երեւան #Շարմ Էլ Շեյխ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը գործարկել է երկրորդ ուղղությունը՝ Երեւան-Շարմ Էլ Շեյխ:

Fly Arna ավիաընկերությունից տեղեկացրել են, որ յուրաքանչյուր շաբաթ Երեւանից Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ երեք չվերթ կիրականացնի:

Չվացուցակ դեպի Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է հուլիսի 4-ից (բոլորը տեղական ժամանակով).

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ

Հաճախականություն

 G6 503

Երեւան

11:00

Շարմ Էլ Շեյխ

12:25

Airbus A320

երկուշաբթի,

չորեքշաբթի,

շաբաթ

G6 504

Շարմ Էլ Շեյխ

13:05

Երեւան

18:05

Airbus A320

երկուշաբթի,

չորեքշաբթի,

շաբաթ



Հաճախորդները կարող են ամրագրել Երեւանից Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթները Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

FlyArna-ն հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։
Դիտում՝ 11513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai