Փաշինյանն ու Կարապետյանը քննարկել են «Տաշիրի» ներդրումային ծրագրերը

02.07.2022 | 08:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաշիր #Սամվել Կարապետյան
Հուլիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին:

«Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։ Կարեւորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը», - հաղորդում են կառավարությունից:
Դիտում՝ 5503

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW