IFC-ն Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան երկրների հարցերով նոր փոխտնօրեն ունի
01.07.2022 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IFC

«Հաշվի առնելով ընթացիկ կորոնավիրուսային ճգնաժամը եւ այժմ էլ պատերազմն Ուկրաինայում` պետք է ռազմավարական մոտեցում կիրառենք` այս երկու տարածաշրջաններում մեր զարգացման ծրագրերի ազդեցությունն օպտիմալացնելու համար: Ես սպասում եմ կառավարություններին ու մասնավոր հատվածին` ազդեցիկ ծրագրերով սատարելու գործընթացին, որը կխթանի կանաչ, ներառական եւ դիմակայուն վերականգնումն ու կօգնի հասցեագրել յուրաքանչյուր տարածաշրջանի զարգացման մարտահրավերները»,- նշել է Գարսիա Մորան:
Գարսիա Մորան պատասխանատու է լինելու IFC-ի ներդրումների, խորհրդատվական աշխատանքի եւ դոնորների մասնակցության համար` Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան տարածաշրջանում:
Մինչ այս նշանակումը Գարսիա Մորան IFC-ում զբաղեցրել է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տարածաշրջանային տնօրենի պաշտոնը, տնօրենի պաշտոն է զբաղեցրել Համաշխարհային բանկում` մի շարք տարածաշրջանների, այդ թվում` Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի հարցերով, ինչպես նաեւ եղել է Ֆինանսների, մրցունակության եւ նորարարության վարչության գլոբալ տնօրենը:
Նախքան Համաշխարհային բանկի խմբում աշխատանքի անցնելը` Գարսիա Մորան եղել է իսպանական ֆինանսական խորհրդատվական կազմակերպության` «Analistas Financieros Internacionales»-ի գործընկերը եւ տնօրենը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: