Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում

01.07.2022 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ծրագրային վարկավորում #ապահովագրություն
Կոնվերս Բանկի վարկառուներն այսուհետ կարող են օգտվել ոչ միայն մրցունակ տոկոսադրույքից, այլեւ անշարժ գույքի ու դժբախտ պատահարներից ապահովագրության նոր հնարավորությունից:

«Կոնվերս Բանկը, արձագանքելով շուկայի պահանջներին, ծրագրային վարկավորման շրջանակում հանդես է գալիս նոր առաջարկով. այսուհետ անշարժ գույքի եւ դժբախտ պատահարներից ապահովագրության ծախսերը վարկավորման ողջ ընթացքում, բացառությամբ առաջին տարվա, կիրականացվեն բանկի կողմից, ինչի արդյունքում կնվազի վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Ի տարբերություն բանկային համակարգում առկա նմանատիպ առաջարկներից, այլ վճարումներ՝ այդ թվում սպասարկման վճար, չեն սահմանվի»,- ընդգծել են բանկում:

Նշվում է նաեւ, որ տարիներ շարունակ Մատչելի բնակարան երիտասարդներին կազմակերպության եւ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի պորտֆելով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: Դա հնարավոր է դարձել ֆինանսավորման մրցունակ պայմանների եւ ճկունության շնորհիվ: Ծրագրային վարկավորման ծավալը մայիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 21,23 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 46,5 տոկոսով:

Կոնվերս Բանկի ծրագրային վարկավորման պայմանները ներկայացված են այս հղումով, հեռախոսահամար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 13505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW