ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը կբարձրանան:«Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից կդառնա 75.000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»,- կառավարության նիստին ասել է Փաշինյանը:Նրա խոսքով՝ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը եւս կբարձրանա՝ 28.600 դրամից դառնալով 30.700 դրամ. սա վերաբերում է եւ քաղաքում, եւ գյուղական համայնքներում ապրող մինչեւ 2 տարեկան երեխաների մայրերին՝ անկախ նրանից աշխատող է , թե ոչ: «Իսկ գյուղական համայնքներում աշխատող մայրերին շարունակելու ենք կրկնակիի չափով նպաստ տալ: Այդկերպ, գյուղական համայնքներում ապրող մայրերը 2023-ի հունվարի 1-ից կստանան 61.400 դրամ»,- ասել է Փաշինյանը: Tweet Դիտում՝ 3501