ԱՄՆ-ը 100 օրում սառեցրել է $330 միլիարդի ռուսաստանյան ակտիվներ

29.06.2022 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ռուսաստան #պատժամիջոցներ
ԱՄՆ-ը սառեցրել եւ արգելափակել է ռուսաստանյան ակտիվներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է $330 միլիարդ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այսօր հրապարակած մամուլի հաղորդագրությունում։

«100 օրվա ընթացքում արգելափակվել կամ սառեցվել են ավելի քան $30 միլիարդի պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների ակտիվները՝ ֆինանսական հաշիվներում եւ տնտեսական ռեսուրսներում: Արգելափակվել են նաեւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ $300 միլիարդի ակտիվները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 6075

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW