ՌԴ ԿԲ-ն պատրաստ է զգալիորեն ավելացնել արտասահման ուղարկվող միջոցների սահմանաչափը
29.06.2022 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ sputniknews-uz.com

Այժմ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար Ռուսաստանում գործում է ամսական $150 հազար չափով փոխանցումների սահմանափակումը:
«Ինչ վերաբերում է, օրինակ, քաղաքացիների համար $150 հազ. չափով գումարի փախանցմանը, ապա մենք պատրաստ ենք զգալիորեն ավելացնել այդ գումարը։ Մենք անգամ մտածում էինք այդ սահմանաչափը չեղարկելու մասին, սակայն դրա համար անհրաժեշտ է փոխել օրենսդրությունը»,- ասել է Նաբիուլինան։
ԿԲ ղեկավարը չի մանրամասնել՝ երբ եւ ինչ առավելագույն չափով կբարձրացվի գործող սահմանաչափը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ արագացնել արժութային օրենսդրության ազատականացումը բիզնեսի համար, որպեսզի հեշտացվի նրանց ադապտացումը տնտեսության ներկա իրավիճակին։
Մարտի սկզբին Ռուսաստանի Կենտրոնական բանկը մի շարք սահմանափակումներ է մտցրել արտարժույթային փոխանցումների համար։ Այս հարցով ԿԲ-ն վերջին որոշումը կայացրել էր հունիսի 8-ին. Ռուսաստանի ռեզիդենտ եւ բարեկամական երկրների ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար արտերկիր փոխանցումների սահմանաչափը ամսական $50 հազարից բարձրացվել է մինչեւ $150 հազար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: