ՌԴ ԿԲ-ն ֆիզանձանց թույլատրել է արտասահման փոխանցել ամսական մինչեւ $150 հազար
08.06.2022 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ googleusercontent.com

«Հունիսի 8-ից ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրավունք ունեն մեկ օրացուցային ամսվա ընթացքում ռուսաստանյան բանկում իրենց հաշվից փոխանցել ոչ ավել, քան $150 հազար կամ այլ արտարժույթով համարժեք գումար արտասահմանում գտնվող իրենց հաշվին կամ մեկ այլ անձին։ Նույն գումարն արտասահմանյան հաշիվներին կարող են փոխանցել ոչ ռեզիդենտները՝ բարեկամ երկրներից ֆիզիկական անձինք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումների ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով Ռուսաստանի ռեզիդենտները եւ բարեկամական երկրներից ոչ ռեզիդենտները մեկ ամսվա ընթացքում կկարողանան փոխանցել ոչ ավել, քան $10 հազար կամ դրա համարժեքն այլ արտարժույթով։ Նախկինում այդ սահմանաչափը կազմում էր ոչ ավել, քան $5 հազար։
Բոլոր ոչ ռեզիդենտների համար ուժի մեջ է մնում հնարավորությունն արտասահման փոխանցելու այն գումարը, որը նրանք ստանում են աշխատավարձի տեսքով։
Միաժամանակ, ուժի մեջ է մնում պատժամիջոցներին աջակցող երկրներից իրավաբանական անձանց կողմից արտերկիր փոխանցումների արգելքը։ Սահմանափակումները գործում են մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: