ԱՄՆ-ն արգելել է ոսկու ներմուծումը Ռուսաստանից, նշվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության նյութերում։ Արգելքը ներառում է Ռուսաստանում արդյունահանված ֆիզիկական ոսկին եւ դրանից ՌԴ-ում արտադրված ապրանքները, հաղորդում է Frank Media-ն։Արգելքը չի տարածվում «ռուսաստանյան ծագման» ոսկու վրա, որն արդեն գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։ Չի արգելվում նաեւ ռուսաստանյան ոսկուց ապրանքների ներկրումն ԱՄՆ, եթե դրանք արտադրվել են Ռուսաստանից դուրս։Նույն սխեման է կիրառվում ռուսաստանյան ադամանդների նկատմամբ պատժամիջոցների դեպքում։ Արգելվում է միայն ուղիղ ներմուծումը Ռուսաստանից։ Ռուսաստանյան ծագման քարերը, որոնք մշակվել են այլ երկրներում, կարելի է ներմուծել ԱՄՆ։Նոր պատժամիջոցների մասին, որոնք արգելում են ռուսաստանյան ոսկու ներմուծումն ԱՄՆ, հայտնի դարձավ մի քանի օր առաջ։ Bloomberg-ը եւ Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել էին, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր որոշման մասին կհայտարարի հունիսի 28-ին։ 26.06.2022 | 11:03 Reuters․ «Մեծ յոթնյակ»-ի երկրները կարգելեն ոսկու ներմուծումը Ռուսաստանից Գործակալությունների տվյալներով՝ «Մեծ յոթնյակ»-ի (G7) այլ երկրները եւս նմանատիպ արգելք կսահմանեն ռուսաստանյան ոսկու ներմուծման նկատմամբ։ G7-ի կազմում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ը:Ինչպես ավելի վաղ հայնտել էր Reuters-ը, Եվրամիությունը եւս դիտարկում է պատժամիջոցների նոր փաթեթում ռուսաստանյան ոսկու ներմուծման արգելքը։Մինչ այդ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին եւ ընկերություններին արգելել էր ոսկու հետ ցանկացած գործարք կատարել, եթե դրանք իրականացվում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի եւ ՌԴ ֆինանսների նախարարության շահերից: Tweet Դիտում՝ 4605