Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթում կարող է ներառել ոսկու նկատմամբ սահմանափակումները։ Ինչպես գրում է RBC-ն, այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրները։Զրուցակիցներից մեկը գործակալությանն ասել է, որ Եվրահանձնաժողովն աշխատում է պատժամիջոցների հնարավոր նոր փաթեթում ոսկու ներառման ուղղությամբ, մինչդեռ հայտնի չէ՝ այդ միջոցը ենթադրում է արգելել մետաղի արտահանումը Ռուսաստան, թե դրա ներմուծումը ՌԴ-ից։ ԵՄ-ում Դանիայի դեսպանի ներկայացուցիչն ասել է, որ անցած շաբաթ դեսպանների փակ հանդիպման ժամանակ դանիացի դիվանագետն առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթում այլ ոլորտների հետ մեկտեղ ներառել ոսկին։Գործակալությունը ծանոթացել է նաեւ ԵՄ երկրների ղեկավարների ամփոփիչ հայտարարության վերջին տարբերակին, որը կներկայացվի հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում։ Դրանում ասվում է, որ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն՝ ներառյալ «դրանց կիրառման ուժեղացումը եւ շրջանցման կանխումը»:Ինչպես նշում է Reuters-ը, նման ձեւակերպումները փոխզիջում են ենթադրում․ միության անդամ հյուսիսային եւ արեւելյան երկրները պնդում են, որ հայտարարության մեջ հիշատակվի նոր փաթեթի մասին, մինչդեռ Գերմանիան եւ Նիդերլանդներն առաջարկել են կենտրոնանալ արդեն իսկ ընդունված սահմանափակումների իրականացման վրա։Bloomberg-ը, վկայակոչելով շվեյցարական մաքսատան տվյալները, այսօր հաղորդել է, որ երկիրը փետրվարի վերջից ի վեր առաջին անգամ ռուսաստանյան ոսկի է ներմուծել։ Ռուսաստանից Շվեյցարիա է արտահանվել մոտ 3 տոննա մետաղ, ինչը կազմել է ոսկու ամբողջ ներմուծման 2%-ը։ Երկրում ոսկու վերամշակման չորս խոշոր գործարան կա, դրանք միասին վերամշակում են աշխարհի ոսկու երկու երրորդը։ Tweet Դիտում՝ 6634