Ամառային հատուկ առաջարկ HSBC Հայաստան Mastercard քարտապանների համար

25.06.2022 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #Mastercard
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) հանդես է եկել ամառային հատուկ առաջարկով իր Mastercard քարտապանների համար:

Սույն թվականի hունիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ վճարումներ կատարելով HSBC Հայաստան Մաստերքարտով HoReCa ոլորտում (հյուրանոց, ռեստորան, սրճարան) Հայաստանում եւ արտերկրում, ինչպես նաեւ ավիատոմսեր ձեռք բերելիս՝ Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան ճանապարհորդել դեպի Թբիլիսի` ուսումնասիրելու տեղի գեղատեսիլ վայրերը:
 
HSBC Հայաստանի 5 հաճախորդները, ովքեր կկատարեն առավելագույն քանակությամբ գործարքներ Բանկի Մաստերքարտով, հնարավորություն կստանան 3 անմոռանալի օր անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում՝ գիշերելով Թբիլիսիի լավագույն հյուրանոցներից մեկում: Ճանապարհորդության ընթացքում այցելուները էքսկուրսավարի ուղեկցությամբ կբացահայտեն Թբիլիսին, ինչպես նաեւ հայկական հետքերը Թբիլիսիում:

Արշավի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել HSBC Հայաստանի կայք կամ զանգահարել +374 60 655 000:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Սույն տեղեկատվությունը հանդիսանում է գովազդ:
Դիտում՝ 19243

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW