Ամերիկյան Tesla ընկերության էլեկտրամոբիլների երկու գործարանները միլիարդավոր դոլարներ են կորցնում մատակարարման շղթաների խափանումների եւ մարտկոցների արտադրության խնդիրների պատճառով, որոնք սահմանափակում են վերջինիս հնարավորությունները։Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը Tesla սեփականատերերի ակումբի անդամների հետ զրույցում։«Բեռլինն ու Օստինը հիմա միլիարդավոր դոլարներ են կորցնում հազարավոր ծախսերի եւ արտադրության գրեթե բացակայության պատճառով»,- ասել է նա` ընդգծելով, որ Գերմանիայում եւ Տեխասում այս տարվա սկզբին բացված գործարանները «փողի հսկա վառարաններ են»։«Հիմնականում մենք մտահոգված ենք՝ ինչպես շարունակել ձեռնարկությունների աշխատանքը, որպեսզի կարողանանք վճարել մարդկանց եւ չսնանկանալ»,- ասել է Մասկը՝ հույս հայտնելով, որ այս հարցերը արագ կլուծվեն:Tesla-ն վերջին շաբաթներին սկսել է կրճատել աշխատակիցներին, այդ միջոցը կարող է ազդել անձնակազմի 10%-ի վրա։Finmarket-ի փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում ընկերությունը ծախսել է մոտ $11 միլիարդ նյութերի ձեռք բերման, աշխատուժի պահպանման, արտադրական գործընթացների ու մատակարարումների վրա։ Ներդրողները տարիներ շարունակ անհանգստանում էին, որ պահուստային միջոցները կարող են չբավարարել բոլոր ծախսերը հոգալու համար, գրել էր The Wall Street Journal-ը։Այդ մտավախությունները թուլացան վերջին շրջանում, երբ Tesla-ն մարեց պարտքը, դրամական նոր միջոցներ ներգրավեց եւ մի քանի անգամ եռամսյակային շահույթ գրանցեց: Առաջին եռամսյակի դրությամբ ընկերության դրամական միջոցների ծավալը կազմել էր մոտ $17,5 միլիարդ։ 23.03.2022 | 18:04 Tesla-ն գործարկել է իր գործարանը Գերմանիայում. Gigafactory Berlin-ը €5 մլրդ է արժեցել Մասկին Tesla-ն վերջին ամիսներին բախվել է մի շարք խնդիրների, ներառյալ՝ գնաճի ավելացման պայմաններում մատակարարման եւ լոգիստիկայի հետ կապված ծախսերի աճի: Լրացուցիչ բացասական գործոն են դարձել Չինաստանի իշխանությունների սահմանափակումները՝ երկրում կորոնավիրուսի բռնկման ֆոնին․ Շանհայում ընկերությունն ունի արտադրության ծավալներով խոշորագույն գործարան։Մասկն ասել է, որ այս գարնանը Tesla-ն սկսել է Model Y կոմպակտ սպորտային էլեկտրական քրոսովերների մատակարարումները, որոնք արտադրվում են ընկերության նոր գործարաններում: Սակայն այս ձեռնարկություններում արտադրության ավելացումը հեշտ խնդիր չէր: Նա հիմնական խնդիր է անվանել մարտկոցների մատակարարումները։Վերլուծաբանները կանխատեսում են, որ երկրորդ եռամսյակում Tesla-ն կմատակարարի մոտ 273 հազար էլեկտրամոբիլ: Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր մոտ 310 հազար։ Այդպիսով, ընկերությունը կարող է առաջին անգամ հայտնել եռամսյակային կտրվածքով մատակարարումների կրճատման մասին ավելի քան 2 տարվա ընթացքում։ Tweet Դիտում՝ 8168