Tesla-ն գործարկել է իր գործարանը Գերմանիայում. Gigafactory Berlin-ը €5 մլրդ է արժեցել Մասկին
23.03.2022 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ techunwrapped.com


Autoreview.ru պորտալի փոխանցմամբ՝ մարտի 22-ին Իլոն Մասկի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ կայացել է գործարանի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին 30 մեքենաները հաճախորդներին են հանձնվել հենց գործարանի սրահում, չնայած, որ շուկայում մեքենաները պետք է հայտնվեն ապրիլին:
Tesla-ն Եվրոպայում լիարժեք գործարան կառուցելու մասին որոշումը կայացրել էր դեռեւս 2016 թվականին։ Եվս մեկուկես տարի էր պահանջվել բոլոր հայտերը քննարկելու համար. 9 երկիր ցանկություն էին հայտնել Gigafactory-ն տեղակայել իրենց մոտ:
Արդյունքում ընտրությունը կանգ էր առել Գերմանիայի վրա, բայց գրեթե երկու տարի պահանջվեց բնապահպանների հետ համաձայնության գալու համար: Գործարանի շինարարությունը սկսվել էր 2020 թվականի հունվարին, եւ այն ամբողջությամբ պատրաստ էր 2021 թվականի հունիսին, իսկ վերջին 8 ամիսները նվիրված էին արտադրության լիցենզիա ստանալուն (հիմնականում ջրի եւ օդի աղտոտվածության գնահատման պատճառով):
Այդ ընթացքում Tesla-ն ստիպված եղավ շտապ կարգով մեքենաներ ներկրել Չինաստանից՝ շուկայի պահանջարկը բավարարելու համար, քանի որ, ըստ ծրագրի՝ էլեկտրամոբիլներն արդեն պետք է արտադրված լինեին Գերմանիայում։ Արդյունքում Tesla-ն իշխանություններից թույլտվություն ստացավ միայն այս տարվա մարտի 4-ին։
Նոր գործարանը կոչվում է Gigafactory Berlin, սակայն տեղակայված է մայրաքաղաքից 35 կմ հեռավորության վրա ՝ Բրանդենբուրգի տարածքում։ Գործարանը Tesla-ին արժեցել է €5 միլիարդ. սա վերջին տարիներին գերմանական արդյունաբերության մեջ ամենամեծ միանգամյա ներդրումն է։ Դեռեւս այստեղ արտադրվում է միայն մեկ՝ Tesla Model Y մոդելը։ Նախատեսվում է, որ մինչեւ 2025 թվականը գործարանը տարեկան կարտադրի մինչեւ 500 հազար ավտոմեքենա, իսկ անձնակազմը ներկայիս 4 հազարից կհասնի 12 հազարի։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: