Կարեւորվել է ՀՀ-ի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը

24.06.2022 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ փոխվարչապետ #ԵԶԲ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ)  խորհրդի հերթական նիստին:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը:

Փոխվարչապետը նիստի ընթացքում կարեւորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը:
Դիտում՝ 4491

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW