Ադրբեջանի մի շարք բանկեր դադարեցրել են սպառողական վարկավորումը

10.10.2008 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանում կրճատվել են հիփոթեքային վարկավորման տեմպերը, իսկ որոշ բանկեր առհասարակ դադարեցրել են փոխառու միջոցների տրամադրումը, ինչը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՙՏրենդը՚, Ադրբեջանի բանկերի միության ղեկավար Էլդար Իսմաիլովն ասել է, որ ՙհամաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները, որոնք ծածկել են ռուսաստանյան շուկան, ինչպես նաեւ դոլարի փոխարժեքի տատանումներն արդարացնում են Ադրբեջանի բանկային հատվածի գործողությունները, որն այդ իրադարձություններին արձագանքում է վարկավորման տեմպերի իջեցմամբ՚:

Սպառողական վարկավորումը մեկ ամիս ժամանակով դադարեցվել է այնպիսի խոշոր բանկերում, ինչպիսիք են Kapital Bank-ը, Azerdemiryolbank-ը, Mugan Bank-ը, Zamin Bank-ը, UniBank-ը:

Դիտում՝ 7105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW