Քննարկվել է ՀՄԿ Ֆինանսական կոմիտեին Հայաստանի անդամակցելու հարցը

24.06.2022 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ  Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի  տարեկան 139-րդ եւ 140-րդ նստաշրջաններին:

ՊԵԿ-ից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները, իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ մաքսային ծառայությանը՝ ՀՄԿ կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցությանը:

Քննարկվել են նաեւ 2023թ. ՀՄԿ Քաղաքականության հանձնաժողովին կամ Ֆինանսական կոմիտեին Հայաստանի անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցեր:

Ռուստամ Բադասյանը հայտնել է ՀՀ ՊԵԿ պատրաստակամությունը՝ ՀՄԿ շնագիտական գլոբալ 6-րդ ֆորումը 2023 թվականին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ ՊԵԿ շնագիտական կենտրոնին՝ ՀՄԿ տարածաշրջային շնագիտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու հարցին: Հանդիպմանը դիտարկվել է նաեւ ՀՄԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների կոնֆերանսը 2023 կամ 2024 թվականին ՀՀ-ում կազմակերպելու հարցը։
Դիտում՝ 4175

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW