Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ արգելելով ֆունտ ստեռլինգ եւ ԵՄ երկրների թղթադրամների մատակարարումը երկիր։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է բրիտանական կառավարության կայքում։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի տվյալներով՝ բրիտանական իշխանություններն արգելել են նաեւ քիմիական եւ կենսաբանական զենքի, նավթավերամշակման եւ այլ կարեւոր ոլորտների հետ կապված ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանումը, ինչպես նաեւ այն ապրանքների ու տեխնոլոգիաների, որոնք կապված են ծովային փոխադրումների հետ։Բացի այդ, արգելք է սահմանվել Ռուսաստան ռեակտիվ շարժիչների համար վառելիքի արտահանման նկատմամբ։ Արգելվում է նաեւ Ռուսաստանից երկաթի եւ պողպատի ներմուծման հետ կապված ծառայությունների մատուցումը։Նշվում է, որ պատժամիջոցները նախատեսում են մի շարք բացառություններ, եւ որոշ դեպքերում կառավարությունը կարող է տրամադրել հատուկ լիցենզիա, որը թույլ կտա չկատարել արգելքը։ Tweet Դիտում՝ 9468