Fly Arna ավիաընկերությունն իր գրասենյակն է բացել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP մասնաշենքի առաջին հարկում:Ընկերությունից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ավիափոխադրող եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Նոր գրասենյակը կահավորված է բաց տարածության աշխատավայրի (open environment) ձեւաչափով՝ աշխատանքի եւ հանգստի համար նախատեսված առանձին տարածքներով, հանդիպումների եւ կոնֆերանսների մի քանի սրահով: Ընկերությունը ստացել է իր առաջին օդանավը եւ պաշտոնապես հայտարարել իր թռիչքների մեկնարկի մասին․ համաձայն կոմերցիոն չվացուցակի՝ թռիչքները կմեկնարկեն հուլիսի 3-ից։ FlyArna-ի չվերթների տոմսերը վաճառքում են, եւ հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ այցելելով Fly Arna-ի պաշտոնական կայք: Մեկնարկային չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա եւ Շարմ էլ Շեյխ: Tweet Դիտում՝ 12479