Քերոբյան. Բանակցում ենք՝ պատժամիջոցներ չկիրառվեն մեր լաստանավերի վրա

23.06.2022 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #լաստանավ #պատժամիջոց
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ հայկական լաստանավերը ձեռք են բերվել, ամեն բան պատրաստ է, բացի հոլանդական ընկերության կողմից վերջին թույլտվությունից:

Նախարարն ավելի վաղ ասել էր, որ Փոթի եւ Կովկաս նավահանգիստների միջեւ կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի այս տարվա հունիսի 15-ին։



«Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ եւ APM ընկերությունը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերություն, եւս սանկցիա է կիրառում ՌԴ-ի դեմ: Հիմա բանակցում ենք, որ մեր լաստանավերի վրա այդ պատժամիջոցները չկիրառվեն, եւ ըստ էության իրավունք էլ չունեն»,- ասել է նա:
Դիտում՝ 2421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW