«Սբերբանկ»-ը կվաճառի իր դուստր բանկը Ղազախստանում
23.06.2022 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ mold.su

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալության նախագահ Մադինա Աբիլկասիմովան։
Նա նշել է, որ կողմերը մանրամասներ կհայտնեն գործարքի վերաբերյալ, երբ այն մոտենա ավարտին։ Գործակալության ղեկավարի խոսքով՝ «Սբերբանկ Ղազախստան»-ը, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներդրումից հետո ակտիվների կրճատմանը, մնում է կայուն, ունի իրացվելի ակտիվներ եւ բարձրորակ վարկային պորտֆել։
«Եթե գործարքը կայանա, սեփականության իրավունքը եւ բաժնետոմսերի 100%-ը կփոխանցվեն համապատասխան գնորդին: Սա չի պահանջում նոր բանկային լիցենզիայի ստացում: Սա չի նշանակում, որ կհայտնվի նոր բանկ։ Դա կլինի նույն բանկը, պարզապես կփոխվեն վերջինիս բաժնետերը»,- պարզաբանել է Աբիլկասիմովան։
Միաժամանակ նշվում է, որ ղազախական CenterCredit բանկն ավարտել է «Ալֆա-բանկ Ղազախստան»-ի սովորական բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերումը։ Վերագրանցումից հետո բանկը կգործի Eco Bank բրենդի ներքո։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: