Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացումը նոր փուլ է մտնում

23.06.2022 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#GMRA #ՀՀ ԿԲ #ICMA
ՀՀ Կենտրոնական բանկում (ԿԲ) տեղի է ունեցել Հայաստանում Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացության հրապարակմանը նվիրված իրազեկման միջոցառում:

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գեւորգյանը նշել է, որ այս նախագծի հիմքում ընկած է հայկական ռեպո շուկայի եւ աշխարհի մյուս շուկաների միջեւ ավելի սերտ կապ ստեղծելու գաղափարը:

«Կարծում ենք՝ Հայաստանի պարտքային շուկայի ներուժի օգտագործումն օգտակար կլինի ինչպես տեղական շուկայի մասնակիցների, այնպես էլ միջազգային գործընկերների համար: Այստեղ առանցքային է հայ գործակալների համար միջազգային ռեպո գործարքներ կնքելու դյուրացումը: Հաշվի առնելով, որ GMRA-ն անդրսահմանային ռեպո գործարքների համար ամենաընդունված գլխավոր համաձայնագիրն է, այն օտարերկրյա շուկայի մասնակիցների համար երաշխիք կլինի, որ կարող են առանց իրավական խոչընդոտների կնքել GMRA փաստաթղթավորված գործարքներ հայ գործընկերների հետ»,- նշել է Գարեգին Գեւորգյանը։

Ասիական զարգացման բանկի ֆինանսական հատվածի գլխավոր տնտեսագետ Ջոաո Պեդրո Ֆարինհայի խոսքով՝ GMRA իրավական եզրակացության հրապարակումը շրջադարձային կետ է արժեթղթերի շուկայի զարգացման առումով: Ըստ նրա՝ այն Հայաստանի ֆինանսական շուկայի բարեփոխման նոր փուլ է եւ դրական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության զարգացման վրա:

«Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը, ով հանդիսանում է GMRA իրավական եզրակացության հեղինակը, միջոցառման ընթացքում ներկայացրել է դրա առանցքային կետերը, ինչպես նաեւ կարեւորությունն միջազգային գործարքների համար:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի, ICMA-ի, Ասիական զարգացման բանկի եւ «Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերության համատեղ ջանքերով:
Դիտում՝ 1672
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW