ԱրարատԲանկն ամփոփել է 2021 թվականի տարեկան արդյունքները

21.06.2022 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Մհեր Անանյան #Գրիգոր Հովհաննիսյան
2021 թվականին ԱրարատԲանկի ամենակարեւոր ձեռքբերումներից էին ՓՄՁ եւ Ագրո վարկերի զգալի աճն ընդհանուր պորտֆելում՝ համապատասխանաբար 37.4%-ով եւ 54.5%-ով, տարեվերջին 2,5 մլրդ ՀՀ դրամի չափով «NASIRA» վարկային պորտֆելի ձեւավորումն ու ավանդային պորտֆելի աճը՝ 46.0%-ով։

Այս մասին հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը՝  բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները:

Նրա խոսքով՝ բանկի ընդհանուր ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 7.7%-ով եւ կազմել 268,065 մլն ՀՀ դրամ, իսկ վերջին տասը տարվա միջին աճի տեմպը կազմել է 11.84%:

Ընդհանուր պարտավորությունները 2020 թվականի համեմատ աճել են 9.3%-ով եւ կազմել 230,286 մլն ՀՀ դրամ, իսկ 2011 թվականից սկսած միջին աճի տեմպը կազմել է 11.82%:

Բանկի կողմից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 46.0%-ով եւ կազմել 71,420 մլն ՀՀ դրամ, իսկ 2011 թվականից սկսած միջին աճի տեմպը կազմել է 13.4%: Միայն ֆիզիկական անձանց միջոցները մեկ տարում աճել են 41.0%-ով, իսկ իրավաբանական անձանց միջոցները՝ 76.3%-ով։

«Վերջին երկու տարիների ընթացքում իրար հաջորդող ճգնաժամերին եւ նոր մարտահրավերներին դիմակայումը բավականին սահուն էր՝ շնորհիվ Ճգնաժամի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում բիզնեսի անընդհատության ապահովման քաղաքականության։ Ըստ էության, ԱրարատԲանկը շարունակել է գործել ճգնաժամային իրավիճակում՝ այս անգամ ավելի կոփված եւ ավելի մեծ փորձառությամբ՝ ակտիվորեն շարունակելով համագործակցությունը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ եւ կնքելով շուրջ 55,000,000 ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր»,- ասել է Մհեր Անանյանը։

Մհեր Անանյանը եւ Գրիգոր Հովհաննիսյանը


«Ընդհանուր առմամբ, 2021 թվականը մեզ համար ներուժի պահպանման եւ գործընկերության ամրապնդման, թվային տեխնոլոգիաների ներդրման տարի էր: Բանկը հանձն է առել իր կորպորատիվ մշակույթի բարելավումը՝ կառավարման մեխանիզմների արդիականացման եւ կառուցվածքային բարեփոխումների միջոցով:

Անցած տարի մենք վերահաստատեցինք եւ ամրապնդեցինք Հայաստանի ամենաեվրոպական բանկերից մեկի համբավը` էլ ավելի սերտ գործակցելով մեր հին ու նոր միջազգային ֆինանսական հաստատությունների եւ մեր թղթակցային բանկերի հետ: Միեւնույն ժամանակ, մենք շարունակեցինք կառուցել եւ ամրապնդել Եվրասիական տարածաշրջանի բանկերի եւ ֆինանսական հաստատությունների հետ մեր բազմամյա գործընկերությունը»,- իր հերթին նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։
Դիտում՝ 4398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW