Հունիսի 27-ին Մոսկվայի բորսայի արժութային շուկայում կսկսվի հայկական դրամով, ուզբեկական սումով եւ հարավաֆրիկյան ռենդով առուվաճառքը, հաղորդում է Մոսկվայի բորսայի մամուլի կենտրոնը։Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առեւտրային հնարավորությունները, ներառյալ՝ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների։Առուվաճառքի մասնակիցներին եւ նրանց հաճախորդներին հասանելի կլինեն սփոթ եւ սվոփ գործիքները հետեւյալ արժութային զույգերով.հարավաֆրիկյան ռենդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB)ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR)հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB)ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD)ուզբեկական սում - ռուսական ռուբլի (UZS/RUB)«ԱՄԷ դիրհամ - ռուսական ռուբլի» (AED/RUB) եւ «ԱՄՆ դոլար – ԱՄԷ դիրհամ» (USD/AED) արժութային զույգերով առուվաճառքի մեկնարկի մասին կհայտարարվի լրացուցիչ։ 14.05.2022 | 15:18 RBC․ Մոսկվայի բորսան կդիտարկի հայկական դրամով առուվաճառքի գործարկումը Ավելի վաղ Banks.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայի բորսան նախատեսում էր մոտ ապագայում ընդլայնել հարթակում հասանելի արժույթների ցանկը։ Քննարկվում էր հայկական դրամով եւ ուզբեկական սումով առուվաճառքի գործարկումը։ Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթը՝ դիրհամը նույնպես պետք է դառնա արժույթներից մեկը։RBC-ի աղբյուրը պարզաբանել էր, որ հասանելի արժույթների ցանկի ընդլայնումը տրամաբանական քայլ է, քանի որ բորսայում առեւտրի ծավալը նվազել է։ Դոլար-ռուբլի զույգով առեւտրի միջին օրական ծավալը 2022 թվականի ապրիլին կազմել է 81,5 միլիարդ ռուբլի, իսկ 2021 թվականի ապրիլին՝ 242,9 միլիարդ ռուբլի, հետեւում է Մոսկվայի բորսայի տվյալների հիման վրա RBC-ի հաշվարկներից: Tweet Դիտում՝ 8098