Կոստին․ ԱՊՀ-ում եւ ասիական երկրներում մենք հեռանկարներ ենք տեսնում

21.06.2022 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդրեյ Կոստին #ՎՏԲ #ԱՊՀ
ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է բանկի միջազգային ներկայության հեռանկարները։

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ է լինելու բանկերի հետ ԱՊՀ-ում եւ ասիական երկրներում, Կոստինը, մասնավորապես, ասել է.

«Բացառությամբ մեկ դեպքի, մենք ոչ մի տեղ (դուստր բանկեր - «Ինտերֆաքս») չենք վաճառում, ոչ մի տեղ: Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք, ամեն տեղ էլ մնացել ենք։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, բայց այնտեղ իրավիճակը մի փոքր այլ է։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք եւ առաջ ենք քաշում ազգային բանկերի, տեղական բանկերի հետ փոխգործակցության հարցը, որպեսզի երկկողմ առեւտրում լինենք ազգային արժույթներով հաշվարկների առանցքային բանկ: Մենք այս երկրներում մեր բիզնեսի համար հեռանկարներ ենք տեսնում»։

Կոստինը նաեւ մեկնաբանել է իր ավելի վաղ հնչեցրած գաղափարը՝ արեւմտյան բանկերի դեմ հնարավոր սիմետրիկ միջոցների մասին։

«Ես այս գաղափարը փորձարկում եմ բոլորի, այդ թվում՝ իշխանության ամենաբարձր օղակների վրա։ Բացատրեմ կենցաղային մակարդակով։ Մենք ունեինք բանկ Գերմանիայում, գերազանց աշխատող բանկ, որն ի վիճակի է կատարել իր բոլոր պարտավորությունները, վերադարձնել իր բոլոր ակտիվները: Մեզ հեռացրեցին կառավարումից, նշանակեցին իրենց մենեջերին եւ ասում են՝ դե, հիմա բանկը կվճարի բոլորին, իսկ հետո դուք նույնիսկ կարող եք վաճառել ձեր բանկը, միայն թե գումարները ձեզ միեւնույն է չեն վերադարձնի. դրանք պարզապես կսառեցվեն հաշիվների վրա:

Ինչո՞ւ, եթե Եվրոպայում, Գերմանիայում սառեցրել են մեր ակտիվները, մտցրել են արտաքին կառավարում, մենք պետք է դրան հանգիստ նայենք։ Արդար չի՞ լինի գոնե փոխանակել։ Ինչո՞ւ են այնտեղ մեզանից պարզապես խլում, եկեք հատուցենք մեր կորուստները։ Ոչ մի քաղաքականություն՝ մաքուր բիզնես»,- ընդգծել է ՎՏԲ-ի ղեկավարը։
Դիտում՝ 4654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW