Հայաստանի եւ Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը

21.06.2022 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #երկաթուղի
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչներին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ հանդիպման  շրջանակում քննարկվել են երկու երկրների միջեւ միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի գործարկման, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործման, 2022-ին  ուղեւորափոխադրումների կազմակերպման եւ տոմսերի վաճառքի համակարգի զարգացմանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 
Banks.am-ը հիշեցնում է, որ ՀԿԵ-ն ձեռնամուխ է եղել ամառային սեզոնային փոխադրումների կազմակերպմանը Վրաստանի սեւծովյան հանգստավայրերի ուղղությամբ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղով:

Բացի այդ, սահմանվում է միասնական միջանցիկ դրույքաչափ Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստան խոշոր կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողունակությամբ բեռնարկղերի փոխադրման դեպքում:
Դիտում՝ 2458

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW