2022 թվականի հունիսի 28-ին Congress Hotel Yerevan-ում կանցկացվի iSpring Days. կորպորատիվ առցանց ուսուցման բաց կոնֆերանս։Առաջատար ընկերությունների փորձագետներն ու թոփ մենեջերները կօգտագործեն իրական օրինակներ՝ պատմելու, թե ինչպես է առցանց ուսուցումը օգնում բարձրացնել վաճառքը, բարելավել սպասարկումը եւ կառուցել բիզնես գործընթացները ընկերությունում:Կոնֆերանսի կազմակերպիչը iSpring-ն է՝ աշխատակիցների ուսուցման հարթակի մշակողը: Ավելի քան 20 տարի ընկերությունն օգնում է հաճախորդներին ամբողջ աշխարհում արդյունավետ լուծել առցանց ուսուցման խնդիրները: iSpring-ի լուծումներն օգտագործում է 59.000 կորպորատիվ հաճախորդ աշխարհի 172 երկրից:iSpring Days-ի մասնակիցներին կոնֆերանսի ընթացքում սպասվում է.• օնլայն ուսուցման թեժ թեմաներ եւ թրենդեր• բիզնես պրակտիկ մասնագետների թարմ փորձաքննություն• բիզնես խաղ• մասնագետների համայնք եւ նեթվորքինգ• նվերներ ակտիվ մասնակիցների համարԿոնֆերանսը օգտակար կլինի.Բիզնեսի սեփականատիրոջ համար․ կսովորեք, թե ինչպես արագացնել բիզնեսի զարգացումը աշխատակիցների առցանց ուսուցման միջոցով: Ուսումնասիրել գործիքներն ու մարտավարությունները, որոնք կօգնեն չափել eLearning-ի օգուտը:HR տնօրենի համար․ օգտագործելով իրական քեյսեր՝ կսովորեք, թե ինչպես արագացնել նոր աշխատողների ադապտացումը, նվազեցնել կադրերի արտահոսքը եւ ամրապնդել HR բրենդը: Կբացահայտեք առցանց ուսուցման ընդհանուր սխալները եւ կսովորեք, թե ինչպես խուսափել դրանցից:Ուսուցման բաժնի ղեկավարին. կսովորեք, թե ինչպես թվայնացնել ուսուցումը եւ իրականացնել բոլոր աշխատակիցների զարգացումը միատեսակ չափանիշներով: Կսովորեք ձեւավորել թիմ, կառուցել ռազմավարություն eLearning նախագծի համար եւ գնահատել դրա արդյունավետությունը:Ուսուցման մենեջերի եւ բիզնես-տրեյների համար. կսովորեք, թե ինչպես փոխել առերես թրեյնինգները առցանց ձեւաչափի՝ առանց որակը կորցնելու: Կստանաք հստակ ալգորիթմ էլեկտրոնային դասընթացի մշակման համար՝ նյութեր հավաքելուց մինչեւ դասընթացի նախագծում եւ գեյմիֆիկացիա:Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ։ Կոնֆերանսին գրանցվելու համար պետք է անցնել այս հղումով։ Մանրամասները կարող եք իմանալ կազմակերպիչներից.Անահիտ Տոնոյան, +374 94 79 47 40 Tweet Դիտում՝ 4602