Մայիսին Չինաստանը տարեկան կտրվածքով ռեկորդային 55%-ով ավելացրել է ռուսաստանյան արտադրության հում նավթի ներմուծումը. Ռուսաստանը դեպի Չինաստան վառելիքի բոլոր արտահանողների շարքում զբաղեցրել է առաջին տեղը՝ դուրս մղելով Սաուդյան Արաբիային։RBC-ն գրում է, որ այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալները։Ռուսաստանից նավթի մատակարարումների ծավալը մայիսին կազմել է գրեթե 8,42 միլիոն տոննա, ինչը մոտավորապես հավասար է օրական 1,98 միլիոն բարելի։ Սա մեկ քառորդով ավելի է, քան ապրիլին, նշում է գործակալությունը։ Նավթը առաքվել է ինչպես ծովով, այնպես էլ «Արեւելյան Սիբիր - Խաղաղ օվկիանոս» խողովակաշարով։Այս դինամիկան ձեւավորվել է Ռուսաստանից նավթի մատակարարումների նկատմամբ միջազգային պատժամիջոցների ֆոնին չինացի գնորդներին հատկացվող մեծ զեղչերի պայմաններում, մասնավորապես, վառելիքը զեղչով ձեռք է բերվել Sinopec նավթավերամշակման պետական կորպորացիայի եւ Zhenhua Oil պետական ընկերության կողմից: 20.06.2022 | 10:28 ԱՄՆ-ը կոչ է անում աշխարհի նավթ եւ գազ արտադրողներին ավելացնել արդյունահանումը Սաուդյան Արաբիայից մատակարարված նավթի ծավալը մայիսին տարեկան կտրվածքով աճել է 8,7%-ով, վերջինս երկրորդ տեղն է զբաղեցրել Չինաստանին նավթ մատակարարող երկրների շարքում՝ զիջելով Ռուսաստանին՝ ավելի քան մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ: Էր Ռիադն ամբողջ ամսվա ընթացքում մատակարարել է 7,82 միլիոն տոննա, ինչը կազմում է օրական 1,84 միլիոն բարել։ Ապրիլին օրական ցուցանիշը կազմել էր 2,17 միլիոն բարել։Ռուսաստանյան նավթի զեղչերով ռեկորդային գնումները դարձել են Բրազիլիայից մատակարարումների նվազման պատճառներից մեկը, մայիսին այդ երկրից Չինաստան նավթի ներմուծումը կազմել է 2,2 միլիոն տոննա՝ տարեկան կտրվածքով նվազելով 19%-ով։Միաժամանակ, Չինաստանը 2019 թվականից ի վեր ԱՄՆ երկրորդային պատժամիջոցների տակ ընկնելու մտավախության պատճառով չի գնում վենեսուելական նավթը, նշել է Reuters-ը։ Tweet Դիտում՝ 3474