ԱՄՆ-ը կոչ է անում աշխարհի նավթ եւ գազ արտադրողներին ավելացնել արդյունահանումը
20.06.2022 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ illinois.edu

«Նախագահը խնդրել է աշխարհի բոլոր մատակարարներին ավելացնել արդյունահանումը։ Սա ներառում է OPEC-ը, նավթի եւ գազի մեր ներքին արտադրողներին»,- ասել է նա։
Գրենհոլմն այս մասին հայտարարել է Բայդենի՝ Էր Ռիադ կատարելիք այցի մասին խոսելիս։ ԱՄՆ նախագահը մեկնում է այնտեղ՝ մասնակցելու էներգետիկ հարցերով միջազգային համաժողովի, ասել է նախարարը։ Նա չի բացառել, որ միջոցառման շրջանակում Բայդենը կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ։
Ինչպես գրում է RBC-ն, հունիսի 15-ին Բայդենը դիմել էր ամերիկյան նավթավերամշակող ձեռնարկություններին՝ պահանջելով ավելացնել արտադրությունը։ Նա ասել էր, որ նրանց «պատմականորեն բարձր» շահույթն անընդունելի է, քանի որ բենզինի գներն աճում են: Ըստ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA)՝ վերջին օրերին մեկ գալոն բենզինի միջին ցուցանիշը երկրում կազմել է $5 դոլար:
Ավելի վաղ Բայդենի՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի մասին գրել էր The Wall Street Journal-ը, որի աղբյուրները փոխանցել էին, որ ԱՄՆ նախագահը փորձում է հարաբերություններ հաստատել Էր Ռիադի հետ էներգետիկ համագործակցության շրջանակում։ Այսպիսով, նշել էր թերթը, Սպիտակ տան ղեկավարը ծրագրում է միաժամանակ նվազեցնել նավթի գները եւ վերացնել վառելիքային կախվածությունը Ռուսաստանից։
ԱՄՆ-ը կհորդորի Սաուդյան Արաբիային ավելացնել նավթի արդյունահանումը Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության եւ դրան հաջորդած նավթի ու ռուսաստանյան այլ էներգառեսուրսների նկատմամբ էմբարգոյի ֆոնին։
Մարտին The Wall Street Journal-ը հայտնել էր Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ կապ հաստատելու Սպիտակ տան փորձերի մասին, սակայն դրանք մերժվել էին: Մայիսի վերջին Axios-ը տեղեկացել էր, որ Բայդենի երկու խորհրդական մեկնել էր Էր Ռիադ՝ գաղտնի բանակցություններ վարելու:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: