Հայաստանի Ֆոնդային Բորսան՝ Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա

20.06.2022 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆոնդային Բորսա #Global Banking and Finance Review
Հայաստանի ֆոնդային բորսան երրորդ տարին անընդմեջ բրիտանական Global Banking and Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա»։

Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Հայաստանի ֆոնդային բորսայի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու զարգացման հեռանկարները։

Հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաեւ Global Banking and Finance Review ամսագրի խմբագիրների եւ ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:

«Այս մրցանակը կրկին անգամ ապացույցն է առ այն, որ մենք որպես բիզնես ճիշտ ուղու վրա ենք: Գործելով Հայաստանում՝ հետաքրքրություն ենք առաջացնում միջազգային ասպարեզում։ Այն հիմք է դնում մեր հետագա հաջողությունների ու ձեռքբերումների համար, միեւնույն ժամանակ, պարտավորեցնում է պահպանել ոլորտում մատուցվող ծառայությունների եւ միջազգային գործընկերների հետ կառուցած համագործակցությունների բարձր նշաձողը»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Մրցանակաբաշխության մանրամասներին, հաղթողների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հղումով:
Դիտում՝ 3059

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW