Հայէկոնոմբանկն ամփոփել է 2021 թվականի արդյունքները

17.06.2022 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Տարեկան ժողով #Արամ Խաչատրյան
Հայէկոնոմբանկն այսօր կայացած Տարեկան ժողովում անցած տարին ամփոփել է հիմնական ցուցանիշների զգալի աճով:

Ինչպես նշել են բանկում, 2021 թվականի ֆինանսական արդյունքների համաձայն՝ բանկը գրանցել է 3.0 մլրդ դրամի շահույթ եւ նախորդ տարվա համեմատ արձանագրել.

- Ակտիվների 12.2% աճ՝ կազմելով 359.9 մլրդ դրամ

- Հաճախորդներին տրված վարկերի եւ փոխատվությունների 14.3% աճ` կազմելով 220.9 մլրդ դրամ

- Բանկի պարտավորությունների 13.4% աճ` կազմելով 316.6 մլրդ դրամ

- Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների 20.8% աճ` կազմելով 135.9 մլրդ դրամ

- Ընդհանուր կապիտալի 4.0% աճ` կազմելով 43.2 մլրդ դրամ

«Հիմնական ցուցանիշների աճին զուգահեռ՝ հաշվետու տարում եւս վարկային պորտֆելը պահպանել է ավանդական բարձր որակը, եւ խնդրահարույց վարկերը 2021թ. տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 0,53%-ը»,- նախորդ տարվա ձեռքբերումներն ամփոփելով՝ ընդգծել է բանկի Գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Դիտում՝ 5930

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW