ՏՏ ոլորտում 10 աշխատող ներգրավող կազմակերպությունները կստանան աջակցություն
17.06.2022 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԲՏԱ


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նոր աշխատողները պետք է 2022-ի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի աշխատանքային եւ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ հանդիսացած չլինեն:
«Այն առեւտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք կներգրավեն 10 նոր աշխատող, կստանան պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:
Աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել եւ տրամադրվել 2022-ի մարտ ամսվա եւ դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։
Պետական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է վերոնշյալ որոշման 8-րդ կետով, իսկ ձեւանմուշները հասանելի են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում:
Պետական աջակցություն ստանալու դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023-ի մայիսի 1-ն է»,-ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: