Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի դիմումներն արդեն ընդունվում են

16.06.2022 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#EPIC #Ձեռներեցության աշխարհի գավաթ
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի (Entrepreneurial World Cup-EWC) դիմումների բացման մասին։

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ձգտում ենք EWC Հայաստանը դարձնել իսկապես համազգային միջոցառում, որը կներառի Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի ողջ սպեկտրը՝ անհատ ձեռներեցներից մինչեւ կառավարություն, ՏՏ ոլորտ եւ կրթական հաստատություններ: Այսպիսով, մենք որեւէ սահմանափակում չենք դնում ձեռնարկատիրական գաղափարների եւ ձեռնարկությունների տեսակի կամ բնույթի վրա, որոնք կարող են ներկայացվել Ձեռնարկատիրության ազգային գավաթի մրցույթին»,- նշել է EPIC-ի փոխտնօրեն եւ Հայաստանում EWC-ի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը:

Հայաստանի ազգային մրցույթում մրցանակները կգերազանցեն $100 000-ը։
EWC Armenia 2022-ի բոլոր դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու EWC Accelerates-ի՝ վիրտուալ վերապատրաստման ծրագրին, որն օգնում է ձեռներեցներին կատարելագործել իրենց հմտությունները եւ մեծացնել ազգային մրցույթներում հաղթելու եւ գլոբալ եզրափակիչ փուլ անցնելու իրենց հնարավորությունները:

Ազգային փուլի դիմումների վերջնաժամկետը հուլիսի 5-ն է։ Հայտը լրացնել հետեւյալ  հղումով:
Դիտում՝ 2220
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW