Փաշինյան. 2021-22թթ. ՀՀ բյուջետային աջակցությունն Արցախին աննախադեպ է եղել

15.06.2022 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Արցախ #բյուջե
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «2021-22 թվականներին ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության»:

«2019 թվականին Արցախի բյուջեն հասել է 117,9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել նախապատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած: Այս գումարից 57,8 մլրդ դրամը ՀՀ կառավարությունն է վճարել: 2021-ին արդեն Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է: Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ Հայաստանն Արցախին երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել»,- Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի աջակցությունն Արցախին 2021 թվականին աճել է 122%-ով՝ 2019-ի համեմատ, կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն, ընդհանուր առմամբ, աճել է 48%-ով կամ 45 մլրդ դրամով:

«2021թ. Արցախի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը: Այս աջակցությունն ավելին է եղել, քան 2019-ի Արցախի ամբողջ բյուջեն»,- նշել է վարչապետը:
Դիտում՝ 2624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW