ՀայՓոստի աշխատակիցների «պարգեւատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետեւանք են

15.06.2022 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #պարգեւատրում #աշխատավարձ
ՀայՓոստ ընկերությունից տեղեկացնում են, որ մամուլում իրենց աշխատակիցների «ամանորյա պարգեւատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետեւանք են:

Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է.

«ՀայՓոստ ՓԲԸ-ն ինքնաֆինանսավորման հիմունքներով, միջազգային կորպորատիվ ստանդարտներին համապատասխան գործող առեւտրային կազմակերպություն է:

«ՀայՓոստում գործում են կարճաժամկետ ամսական եւ երկարաժամկետ՝ տարեկան բոնուսային համակարգեր: Հաճախորդներին սպասարկող անձնակազմը (72%) պարգեւավճարները ստանում է ամսական՝ կախված իրենց ամսական կատարողականից: Իսկ հաճախորդների հետ անմիջական շփում չունեցող եւ վարչական աշխատակիցները (28%) պարգեւավճարները ստանում են իրենց տարեկան կատարողականին համապատասասխան:

Կատարողականը, կորպորատիվ ստանդարտներին համապատասխան, ընդունվում է դիտորդ խորհրդի կողմից՝ ըստ ընկերության առջեւ դրված նպատակների: Ընկերության սեփական միջոցներից գեներացվում է ֆոնդ՝ հաշվարկված  կազմակերպության տարեկան բյուջեի մեջ, որտեղից կազմակերպության նպատակներին հասնելու դեպքում, տվյալ աշխատակիցները ստանում են պարգեւավճար (Performance bonus):

Կորպորատիվ ստանդարտներից ելնելով՝ տարեկան բոնուսը տրամադրվում է արտաքին (անկախ) աուդիտի կողմից տվյալների հաստատումից հետո»:
Դիտում՝ 2489

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW