Summer Business School 2022․ ամառային դպրոց Բիզնես եւ IT ուղղություններով
11.06.2022 | 18:24 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հայտնել են նախագծի կազմակերպիչ Slice Academy բիզնես վերապատրաստման դպրոցում, մասնակիցները հնարավորություն կունենան սերտել Բիզնես կամ IT դասընթացների մի ամբողջ կուրս՝ 40-ական ժամ տեւողությամբ։ Նախագծի շրջանակում մասնակիցները կծանոթանան ոլորտի առաջատարների եւ նրանց հաջողված նախագծերի հետ, կլսեն նրանց հաջողության պատմությունները, ինչպես նաեւ հետագայում կստանան նրանց աջակցությունը։
Կրթական այս նախագծի նպատակն է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում, պրոֆեսիոնալ ճանապարհի լավ սկիզբ հարթել նրանց համար, հստակ պատկերացումներ տալ ՏՏ եւ գործարար ոլորտների մասին, բարելավել պատանիների հաղորդակցման հմտությունները։
Summer Business School-ի մասնակիցները ստանում են էլեկտրոնային որակյալ գրադարանի անվճար մուտքի հնարավորություն, ինչպես նաեւ տարբեր ընկերություններ այցելություն կատարելու, նախորդ տարիների խելացի հասակակիցների հետ կապ հաստատելու եւ պահպանելու հնարավորություն։
Ծրագրի ընթացքում նախատեսվում են նաեւ արշավներ, ճանաչողական այցեր, ֆիզիկական պատրաստվածության, առաջին օգնության եւ ինքնապաշտպանության պարապմունքներ։
Դասընթացի շրջանակում լավագույն մասնակիցները կունենան նաեւ հնարավորություն անցնել մասնագիտական պրակտիկա կամ լինել կամավոր ոլորտի առաջատար հայաստանյան կազմակերպություններում։
Նախագծի ավարտին տրվում են սերտիֆիկատներ՝ հաստատված միջազգային AITC կառույցի կողմից, որոնք էական նշանակություն կունենան երիտասարդների հետագա կրթության հարցում։ Տարբեր անվանակարգերում լավագույն մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ։
Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը մինչեւ 50 մասնակից։ Ծրագրի պայմանների մասին մանրամասն տեղեկատվությունը բերված է այս հղումով։
Գործում է վարձավճարի մինչեւ 80% ծածկույթով կրթաթոշակի հնարավորություն, ինչպես նաեւ ապառիկ վճարման տարբերակ։
Վերջին լուրեր
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
27.03.2025 | 12:19 Նորություններ
Օվերչուկ. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: